Անհատական պլան

  1. Անուն, Ազգանուն-Մարի Սահակյան
  2. Դպրոց, դասարան-Հյուսիսային 5.1
  3. Ընտրությամբ գործունեություն-կինո-ֆոտո
  4. Երթուղուց օգտվու՞մ եք-ոչ
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչ
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)-լոգոպեդի պարապմունլների
  7. Լողալ գիտե՞ք-այո
  8. Հեծանիվ վարու՞մ եք-այո

Պոչատ աղվեսը

  • Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։ Օրինակ՝ Տեքստը փոխադրի՛ր աղվեսի անունից։

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ես տեքստը պատմում եմ Աղվեսի անունից

Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Մաթեմատիկայի առաջին շրջանի ամփոփում

Այս տարի մաթեմատիկայի նոր ուսուցչուհու հետ նոր բաներ սովորեցի:

Ճիշտ է,ես սիրում եմ նկարել,բայց քչերը գիտեն,որ ես շատ լավ մաթեմատիկա գիտեմ…

Ընկեր Շողիկը հրաշալի ուսուցչուհի է, և մանրակրկիտ սովորեցրել է բաժանում,բազմապատկում և այն

Ես կարողանում եմ թվերը դասավորել աճման և նվազման կարգով,կարող եմ թիվը գրել կարգային գումարելիների գումարի տեսքով,ինչպես նաև հաշվել պարագիծ և մակերես…

Հրազդան գետի մասին

1. Ի՞նչ պատմամշակութային հուշարձաններ կան Հրազդանի կիրճում։

Հրազդանի կիրճում է կառուցվել ուրարտական Թեյշեբաինի կամ Կարմիր բերդ ամրոցը, Հրազդան գետի ձախ ափին: Սուրբ Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի): Կիրճում է կառուցվել նաև Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10- 11-րդ դար): Հրազդանի կիրճում է գտնվում Կարմիր կամրջը, որը, ցավոք, մինչև մեր օրեր հասել է կիսաքանդ: 

2. Տեղեկություններ հավաքիր Հրազդանի կիրճի Մեծ կամուրջի մասին։

Հրազդանի մեծ կամուրջ կամ Կիևյան կամուրջ, գտնվում է Հրազդան գետի վրա։ Միացնում է Լենինգրադյան փողոցը Կիևյան փողոցին՝ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները՝ Երկարությունը 375 մետր է, բարձրությունը՝ 60,5 մետր։ Գործարկվել է 1956 թվականին:

Հանելուկ

Թե մտնես դու իմ դպրոց, գիրք ու տետր չգտնես,
Սեղաներին մեր դրված համակարգիչ դու գտնես,
Չմտածես, որ էստեղ գալիս ենք խաղի համար
Պարզապես շատերի պես քայլում ենք դարին հարմար:
Ոչնչից հետ չենք մնում, սովորում բոլորից լավ:
Խաղը դաս է, դասը խաղ ընկերներիս շատ հարմար:
Դէ ասա ու՞ր ես ընկել, ի՞նչ դպրոց եմ քեզ բերել:
Մենակ թե զգույշ չկորես, մասնաշենքը ճիշտ գտնես:

Կոմիտասի հուշարձանի մասին

Կոմիտասի այս հուշարձանը գտնվում է Երևան քաղաքում՝ Կոմիտասի անվան պուրակում: Տեղադրվել է  1988 թվականին։ Քանդակագործն է՝ Արա Հարությունյանը:

Կոմիտասի մյուս հուշարձանը գտնվում է Վաղարշապատ քաղաքի կենտրոնում՝ Կոմիտասի անվան հրապարակում։ Հուշարձանը տեղադրվել է 1969 թվականին։ Քանդակագործն է՝ Երվանդ Քոչարը: